Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարդու իրավունքների պաշտպանը զգուշանում է

Մարդու իրավունքների պաշտպանը զգուշանում է
16.01.2015 | 02:24

Ավետիսյանների ընտանիքի զարհուրելի սպանդը տարբեր ենթադրությունների ու վարկածների ալիք բարձրացրեց։ Նշվում է, որ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ կրկին հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ։ Կառավարության նիստից հետո մեզ հետ զրույցում Շավարշ Քոչարյանը հերքեց այս խոսակցությունները՝ ընդգծելով. «Երեկ ես չեմ հանդիպել դեսպանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը, այսինքն, դեպքից անմիջապես հետո։ Դեսպանը հայտնեց իր ցավակցությունը և աջակցության պատրաստակամությունը»։ Բնականաբար, այս հարցից չէր կարող խուսափել նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ Կարեն Անդրեասյանն ասաց, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված միջպետական պայմանագրի 1-ին հոդվածի համաձայն՝ կասկածյալը գտնվում է ՀՀ-ի տարածքում և արտահանձնման կամ հանձնման մասին խոսք չկա։ «Խոսքը փոխանցման մասին է»,- նշեց մարդու իրավունքների պաշտպանը և կարծիք հայտնեց, որ գլխավոր դատախազը գրավոր կպահանջի այդ փոխանցումը, որպեսզի հաջորդ գործընթացներն ընթանան մեր հասարակության ակնկալիքների համաձայն։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, սկզբում հիմնվելով ՌԴ-ի Սահմանադրության վրա, հայտարարեց կասկածյալի արտահանձնման մասին, ինչն էլ ավելի գրգռեց ժողովրդի զայրույթը։ «Գլխավոր դատախազի որևէ գործողություն ես չեմ մեկնաբանում, սակայն նրա տրամադրած տեղեկությունն օգտակար է մեզ՝ տեղեկացված լինելու առումով»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Կարեն Անդրեասյանը։ Եթե մարդու իրավունքների պաշտպանը զգուշանում է դատախազի խոսքը մեկնաբանելուց, ապա մենք էլ նկատենք, որ Գևորգ Կոստանյանն իր տեսակետը փոխեց ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ